«Յուվենտուսը» շարունակում է Պյեր-Էմիլ Հոյբյերգին դիտարկել որպես թիմն ուժեղացնելու լավ թեկնածու։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, թուրինյան ակումբը պլանավորում է ձմռանը վարձակալել դանիացուն և գործարքի մեջ ներառել ամռանը գնման հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանի Անգլիայի առաջնությունում կիսապաշտպանը ութ հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 212 րոպե։