Նեյմարը մեծ գումար է շահել առցանց պոկերի մրցաշարում

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 66.000 դոլար է շահել առցանց պոկերի մրցաշարում, հայտնում է Poker News-ը։

31-ամյա բրազիլացին մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հոկտեմբերի 18-ին Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի Ուրուգվայի դեմ խաղում (0-2) ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք։ Նրա ապաքինումը կտևի ավելի քան վեց ամիս։