«Նյուքասլը» որոշում է կայացրել Սանդրո Տոնալիի ապագայի վերաբերյալ

«Նյուքասլը» որոշել է իր կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հավանական փոխարինողին, ով շուտով կարող է որակազրկվել մեկ տարով՝ խաղադրույքներ կատարելու պատճառով։

Ինչպես հայտնում է The I-ը՝ «կաչաղակները» ցանկանում են գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսին, ով, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանում կհեռանա Պեպ Գվարդիոլայի թիմից։

Նշենք, որ նախկինում Ֆիլիպսով հետաքրքրված էր «Նյուքասլը», սակայն հետո հրաժարվել էր Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններից։ Տոնալիի իրավիճակի պատճառով «կաչաղակները» կարող են թարմացնել իրենց հետաքրքրությունը և հունվարին ավարտել տրանսֆերը։

Հիշեցնենք, որ ամռանը «Նյուքասլը» Տոնալիի համար «Միլանին» վճարել է 70 միլիոն եվրո։