L’Equipe․ Ժյուլ Կունդեն չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումը, հայտնում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում (2-2)։

Այս մրցաշրջանում Կունդեն խաղադաշտ է դուրս եկել 11 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլի հեղինակ։

«Բարսելոնան» այժմ երրորդ տեղում է՝ առաջատար «Ռեալին» զիջելով ընդամենը մեկ միավորով։