Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ խաղում դրսևորած պահվածքի համար։

Երկրորդ խաղակեսում Մոուրինյոն մրցավարից կարմիր քարտ ստացավ սադրիչ ժեստի համար։ Պորտուգալացի մարզիչը լացակումած ժեստ արեց հակառակորդի նստարանին այն բանից հետո, երբ իր թիմը 1։0 հաշվով առաջ անցավ Ստեֆան Էլ Շարավիի գոլի շնորհիվ։

Չորրորդ մրցավարը վիրավորանք է նկատել «Ռոմայի» մարզչի կողմից, որը հետագայում հեռացվել է խաղադաշտից։