«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հռոմեացիների հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Չէի կարծում, որ Լուկակուն այդքան կարևոր է «Ինտերի» համար: Լուկակուի՝ «Ինտերից» «Ռոմա» տեղափոխվելը դրամա է, մինչդեռ Չալհանօղլուի՝ «Միլանից» «Ինտեր»՝ հրաշք: Նույնը, ինչ Վիերին, ով «Ինտերից» տեղափոխվեց «Միլան»։ Այդ իսկ պատճառով ես այնքան զարմացած եմ, որ Լուկակուի հետ կապված իրավիճակը այդքան կարևոր դեր է խաղում «Ինտերի» համար»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում կմրցի «Ինտերի» հետ, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին։