«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն որոշել է կարիերան շարունակելու իր առաջնահերթ տարբերակը։ Sky Sport Germany-ի տեղեկություններով՝ անգլիացին նախընտրում է ձմռանը տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ավելի վաղ հաստատել էր իր հետաքրքրությունը Սանչոյի նկատմամբ։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը պատրաստ է անգլիացուն վարձակալել մրցաշրջանի վերջում գնելու հետագա իրավունքով։
Սանչոյին վերջերս նույնպես կապում էին Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու հետ, սակայն այդ տարբերակը այս պահին քիչ հավանական է։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմռանը ազատվել ֆուտբոլիստից, քանի որ ֆուտբոլիստը դժվար թե հաշտվի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։