Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, 25-ամյա Դիմարկոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Միաժամանակ նշվում է, որ Դիմարկոն այժմ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում «Ինտերի» հետ։ Պաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Ընդհանուր առմամբ, Ֆեդերիկո Դիմարկոն «Ինտերի» կազմում անցկացրել է 108 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 9 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն եվրո։