Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը տեսանելի ապագայում կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։ Birmingham Mail-ի տեղեկություններով՝ իսպանացու համար իսպանական ակումբին են դիմել «Ասթոն Վիլան» և «Վեսթ Հեմը»։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» անգլիական ակումբներին հասկացրել է, որ Դիասը կարժենա մոտ 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում, ուստի նրա հեռանալը հաջորդ ամառ այժմ բավականին հավանական է թվում:
Այս մրցաշրջանում Դիասը 8 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ դարձել է մեկ գոլի հեղինակ։