Չավի․ «Առայժմ ամեն ինչ լավ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է, թե ինչպես է ընթանում կիսապաշտպան Պեդրիի ապաքինումը։

«Մենք գործում ենք՝ ելնելով խաղացողի ինքնազգացողությունից: Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի Պեդրիի ռեցիդիվը չհայտնվի։ Առայժմ ամեն ինչ լավ է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք ստացել էր մրցաշրջանի մեկնարկում՝ օգոստոսի վերջին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեդրին լավ հնարավորություն ունի խաղադաշտ վերադառնալու «Ռեալի» դեմ խաղում, որը կկայանա հաջորդ շաբաթավերջին։ Մինչ վնասվածքը կիսապաշտպանին հաջողվել է մեկ գոլ խփել Իսպանիայի առաջնությունում։