Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
Երկուշաբթի օրը «Լոս Բլանկոսը» պատրաստվել է Չեմպիոնների Լիգայի «Բրագայի» դեմ հանդիպմանը՝ մարզվելով Պորտուգալիայում։
Ինչպես հայտնում է Football Espana-ն, Կամավինգան ստիպված է եղել շուտ դադարեցնել մարզումները՝ նա գնացել է հանդերձարան՝ երկու բուժաշխատողների ուղեկցությամբ։ Դեռ հայտնի չէ, թե որքանով է լուրջ 20-ամյա ֆրանսիացի խաղացողի խնդիրը։
«Բրագա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա երեքշաբթի։ Հոկտեմբերի 28-ին «Լոս Բլանկոսը» Լա Լիգայում արտագնա հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ։