Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բարսելոնայի» ճամբարում իր կարիերայի մասին։
«Իմ նորամուտի մրցաշրջանը «Բարսայում» մեծ փորձ էր ինձ համար: Այստեղ ես հանդիպեցի շատ լավ մարդկանց և սկսեցի խաղալ հիանալի թիմում:
Ես շարունակում եմ զգալ այնպիսի բաներ, որոնք ինձ հաճույք են պատճառում: Ես զգում եմ, որ այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել»,- լեհ ռմբարկուի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում 35-ամյա ռմբարկուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է տասը հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։