Ժոզե Մոուրինյոն սադրիչ ժեստի համար խուսափել է լրացուցիչ որակազրկումից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղում (1:0) սադրիչ ժեստի համար խուսափել է լրացուցիչ որակազրկումից, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Այս հանդիպմանը, երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում, պորտուգալացի մասնագետը շրջվել է դեպի հյուրերի պահեստայինների նստարանն ու պատկերել լացող տղամարդու։ Այս ժեստի համար նրան հեռացրին։

Մոուրինյոն բաց կթողնի Ա Սերիայի 10-րդ տուրի՝ հոկտեմբերի 29-ին կայանալիք «Ինտերի» դեմ հանդիպումը։

Ա Սերիայի 9 տուրից հետո «Ռոման» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։