Հայտի է, Իտալիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Իտալիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս պորտուգալացի հարձակվողը մասնակցել է «ռոսոներիների» հինգ հանդիպման։ 24-ամյա խաղացողը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Լեաուն դարձել է երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։