«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա բրազիլացին որոշել է ավարտել իր ելույթը MLS ակումբում։ Հաղորդվում է, որ խաղացողով արդեն հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը։
Նախորդ մրցաշրջանում Կոստան անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։