Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Քրիս Սաթոնը կարծիք է հայտնել «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։
«Կարծում եմ՝ Սալահը Պրեմիեր Լիգայի դարաշրջանի «Լիվերպուլի» լավագույնն է։ Նրան մեծությամբ համեմատում էին Ջերարդի հետ, բայց Սթիվենը չվերցրեց չեմպիոնական տիտղոսը։
Մոհամեդը թիմին բարձրացրեց նոր մակարդակի։ Նա շատ է խաղում ու գոլեր է խփում, շատ վստահելի ֆուտբոլիստ է։ Սալահին կարելի է համեմատել Ալան Շիրերի հետ»,- Սաթոնի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: