Կազեմիրոն ափսոսում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն սխալ է համարում իր տեղափոխությունն անգլիական ակումբ, հայտնում է EL Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դժվարություններ է ապրում թիմում և զղջում է իր տեղափոխության համար։ Նշվում է, որ Կազեմիրոյի մնալը Մանչեսթերում կարճ կտևի, քանի որ նրան դուր չի գալիս, թե ինչպես են ղեկավարում ակումբը։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բենֆիկայից» Ժոաու Նևեշի տրանսֆերով՝ որպես բրազիլացուն փոխարինող։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։