Չավին նշել է երկու ֆուտբոլիստի, ում խաղից գոհ է եղել երեկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է իր թիմի երկու ֆուտբոլիստների խաղը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում, որը երեկ ավարտվել է իր թիմի նվազագույն հաղթանակով՝ 1։0 հաշվով։

«Բարսելոնայի» մարզիչը տպավորված էր կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի և հարձակվող Ժոաու Ֆելիշի խաղով, ով գոլային փոխանցում կատարեց։

«Ժոաու Ֆելիշը հիանալի հանդիպում անցկացրեց: Այն դիրքում, որտեղ նա խաղում է, Ժոաուն մեծ տարբերություն է ստեղծում խաղադաշտում:

Այժմ Ֆելիշը շատ լավ մարզավիճակում է։ Կցանկանայի նշել նաև Ինիգո Մարտինեսին, ով հիանալի հանդիպում անցկացրեց»,- նշել է Չավին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։