Կատալոնական «Բարսելոնայի» կազմում երեկ երեկոյան ևս մեկ աստղ փայլեց։
Մարկ Գույուն խաղադաշտ մտավ «Բարսելոնայի» կազմում իր նորամուտի խաղում և 33 վայրկյան անց գոլ խփեց:
«Բարսելոնայի» մարզիչ Չավին շատ գոհ է, քանի որ սա նույնպես նրա հաջողությունն է. նա հավատաց ֆուտբոլիստին և կատարյալ պահին նրան խաղադաշտ դուրս բերեց։
«Գույուն կրակոտ ֆուտբոլիստ է: Նա գիտի, թե ինչպես գոլ խփել: Ես իսկապես սիրում եմ նրա նման ֆուտբոլիստներին:
Մենք շատ տաղանդներ ունենք, և ես ուրախ եմ բոլորին հնարավորություն տալ: Չէ՞ որ ժամանակին ակումբը նույն կերպ հավատաց ինձ և հնարավորություն տվեց ինձ 18 տարեկանում»,- Չավիի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։