Սաուդյան երկու ակումբ աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկում Ժոզե Մոուրինյոյին

Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելու հարցում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը Մերձավոր Արևելքում աշխատանքի ընդունվելու երկու տարբերակ ունի: «Ալ-Ահլին» և «Ալ-Իթթիհադը» պատրաստ են աշխատանք առաջարկել «Յուրահատուկին»:

Երկու ակումբներն էլ կարող են մասնագետին տարեկան վճարել 50 միլիոն եվրո։ Նման աշխատավարձը կարող է համոզել Մոուրինյոյին ընդունել առաջարկը։ Ներկայումս Ժոզեն զբաղեցնում է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը։