Մարինո Պուշիչը կդառնա «Շախտյորի» նոր գլխավոր մարզիչը։ Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ուկրաինական ակումբն արդեն պայմանագիր է կնքել 52-ամյա մասնագետի հետ։
Պաշտոնական հայտարարություն պետք է արվի շուտով։ Պուշիչը «Շախտյոր» է տեղափոխվում հոլանդական «Ֆեյենորդից», որտեղ եղել է Արնե Սլոտի մարզչական շտաբում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Շախտյորը» բաժանվեց Պատրիկ վան Լուվենից։ Ուկրաինայի առաջնության վերջին՝ ԼՆԶ-ի դեմ խաղում (3:0) «հանքափորների» մարզչի գործառույթները կատարել է Դարիո Սռնան, ով ակումբի մարզական տնօրենն է։