Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Չելսիից» գնել դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Այս մասին հայտնում է Defense Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 10 մլն եվրո։ Նշենք, որ Կեպան ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Լոս Բլանկոսում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» չի պատրաստվում գնել դարպասապահին։ Հիշեցնենք, որ 29-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել նախորդ ամառ։ Ֆուտբոլիստը հասցրել է 10 հանդիպում անցկացնել «Լոս Բլանկոսի» կազմում, որոնցում բաց է թողել ութ գոլ և հինգ խաղում կարողացել է անառիկ պահել դարպասը։