Ռաֆայել վան դեր Վարտը մեկնաբանել է այս մրցաշրջանի մեկնարկում «Այաքսի» անհաջող ելույթը

«Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաֆայել վան դեր Վարտը մեկնաբանել է այս մրցաշրջանի մեկնարկում ամստերդամցիների անհաջող ելույթը։

«Մարզիչ Մորիս Սսայնը հայտնվեց սարսափելի իրավիճակում, որից նա դժվար դուրս գա, քանի դեռ ակումբը չի փոխել իր մտածելակերպը, որը պետք է փոխվի՝ սկսած ղեկավարությունից:

Դուք այլևս «Այաքսը» չեք։ Պետք է ելնել այն սկզբունքից, որ ակումբը մրցակցից լավը չէ, քանի որ չունի դրա համար համապատասխան որակներ։ Նույնիսկ լավ ֆուտբոլիստներն են կորցնում իրենց մակարդակը։ Դա մի փոքր դաժան է թվում: Շատ տխուր է, բայց այդպես է։ 115 միլիոն եվրոյով նրանք պետք է չեմպիոն դառնան։

Ես չէի հեռացնի Ստայնին, քանի որ խաղադաշտում կան ֆուտբոլիստներ, որոնք հարմար չեն նրան», – վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը։