ՊՍԺ-ն կարող է մրցակցել Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին ձեռք բերելու համար պայքարում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ լրագրող Էքրեմ Քոնուրին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբն ուշադիր հետևում է կանադացի ֆուտբոլիստի՝ «Բավարիայի» հետ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որը նա չի շտապում երկարաձգել։
Հիշեցնենք, որ 22-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Դեյվիսը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականին Վանկուվերից։ Այս ընթացքում կանադացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 165 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։