«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի ելույթներն այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ նորվեգացին այժմ Պրեմիեր Լիգայի 9 խաղում դարձել է 9 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Հոլանդից ակնկալիքները մեծ են, բայց նա լավ է անում ամեն ինչ: Նա գիտի, որ մրցաշրջանի այս հատվածում կարող է ավելի շատ գոլ խփել, քան նախորդին»,- Գվարդիոլային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի վերջին խաղում Հոլանդը խփել է 36 գոլ և մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանել։ Նորվեգացին դարձավ Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուն «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում։