Մարկո Ռոյս. «Ես այն մարդն եմ, ով սիրում է ապրել այստեղ և հիմա»

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ և կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է իր ֆուտբոլային կարիերայի հնարավոր ավարտի և մարզչական աշխատանքի մասին։

«Ես այն մարդն եմ, ով սիրում է ապրել այստեղ և հիմա: Ինձ համար կարևոր է, որ կենտրոնացումը չկորչի: Բայց բացի սրանից, միշտ էլ կարևոր է, որ կարիերայից հետո որոշակի հենակետ ունենաս, որպեսզի չմոլորվես դատարկության մեջ։

Ես մի քանի բան ունեմ, որոնց ուզում եմ ձգտել: Հիմա չեմ կարող ավելի կոնկրետ լինել, բայց հաստատ գիտեմ, որ ինչ-որ բան կանեմ»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։