Մարկ Գույուն «Բարսելոնայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել իր նորամուտի խաղում

Իսպանիայի առաջնության տասներորդ տուրի հանդիպման նախօրեին կատալոնական «Բարսելոնան» իր առաջատար խաղացողների վնասվածքների պատճառով հայտնվեց ծանր վիճակում, ինչի արդյունքում թիմի մարզիչ Չավի Էրնանդեսը ստիպված եղավ հույսը դնել անփորձ երիտասարդության վրա։

Նա խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Մարկ Գույուին, և նա չհիասթափեցրեց՝ գոլ խփելով խաղադաշտ դուրս գալուց 23 վայրկյան անց։ Բացի կատալոնական ակումբի ամենաարագ նորամուտի գոլի հեղինակից, 2006 թվականի հունվարին ծնված Գույուն նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում իր նորամուտի խաղում:

Գույուն դա արեց 17 տարեկան 291 օրական հասակում: