25-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» հաղթանակը «Միլանի» նկատմամբ (1:0) Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։ Միակ գոլը խփել է կիսապաշտպանը։
«Ես հաղթական գոլը խփեցի «Սան Սիրոյում»։ Սա անհավանական պահ է։ Այս մարզադաշտն ինձ համար առանձնահատուկ վայր է, քանի որ ես այստեղ եմ մեծացել:
Հիմա ես խաղում եմ այն ակումբում, որտեղ երազում էի խաղալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «ծեր սինյորայի» մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Լոկատելլին անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Յուվենտուսը» ինը տուրից հետո երրորդ տեղում է: