Լիոնել Մեսսին նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանում չի հեռանա «Ինտեր Մայամիից»

Լիոնել Մեսսին վերջերս նշել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանում չի հեռանա «Ինտեր Մայամիից»։

Նախկինում լուրեր էին շրջանառվում արգենտինացու՝ կարճաժամկետ վարձակալության շրջանակներում այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ Մեսսին չի էլ մտածել հնարավոր հեռանալու մասին։

«Լեո Մեսսին երբեք չի մտածել վարձակալության մասին մինչև փետրվարի վերջ՝ չնայած «Բարսելոնայի» հետ կապերին»,- գրել է Ռոմանոն։