«Յուվենտուսը» շարունակում է բանակցել Մանուել Լոկատելիի հետ

«Յուվենտուսը» շարունակում է բանակցային գործընթացը կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Այս մասին սոցցանցերում խոսում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործող պայմանագիրը 25-ամյա Լոկատելիին և «ծեր սինյորայի» միջև մինչև 2026 թվականի հունիսի վերջն է։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 101 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների կազմում։

Հիշեցնենք, որ կիրակի «Յուվենտուսը» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է «Միլանին»։