Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Ես շատ երջանիկ եմ «Ինտերում», այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Իմ պլանն է մնալ ակումբում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։