Էրիկ տեն Հագ. «Քրիստիան Էրիկսենը շատ կարևոր է մեր թիմի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի խաղի մասին։

«Նա շատ կարևոր է մեր թիմի համար: Երբ նա խաղադաշտում է, նա մեծ ազդեցություն ունի բոլոր թիմակիցների վրա։ Նա փայլուն ֆուտբոլիստ է, ով շատ կարևոր է մեզ համար:

Այնուամենայնիվ, մենք շատ գերազանց ֆուտբոլիստներ ունենք։ Թիմը բաղկացած չէ 11 հոգուց։ Ներքին մրցակցություն միշտ էլ կա։ Պաշտպանության գծում մենք ֆուտբոլիստների որոշակի պակաս ունենք, բայց կիսապաշտպանությունում մրցակցությունը բարձր է»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։