Պոլ Միտչելը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենի գլխավոր հավակնորդն է։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 42-ամյա Միտչելը, ով նախկինում աշխատել է «Մոնակոյի» մարզական տնօրենի պաշտոնում, կդիտարկվի «Մանչեսթեր Յունայթեդում» համանման պաշտոնի համար այն բանից հետո, երբ սըր Ջիմ Ռատքլիֆը ձեռք կբերի ակումբի 25%-ը:
Միտչելը բնիկ Մանչեսթերից է: Նա «Մոնակոյում» աշխատել է 2020-ից 2023 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզական տնօրենը Ջոն Մուրթոն է։