Սերու Գիրասսին վնասվածք է ստացել

Հարձակվող Սերու Գիրասսին ձախ ազդրի մկանի թեթև վնասվածք է ստացել: 27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է Շտուտգարտի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի ընթացիկ առաջնության ութ խաղում Գիրասսին կարողացել է խփել 14 գոլ և դրանով իսկ Բունդեսլիգայի ռեկորդ սահմանել։ Ներկայումս «Շտուտգարտը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Նրանք միայն մեկ միավորով են հետ մնում առաջատար «Բայերից»: