Ռուբեն Լոֆտուս-Չիկ. «Ցանկանում եմ «Միլանի» հետ դառնալ Ա Սերիայի չեմպիոն»

«Միլանի» հարձակվող Ռուբեն Լոֆտուս-Չիկը հայտարարել է իր ներկայիս ակումբի հետ Իտալիայի չեմպիոն դառնալու մտադրության մասին։

«Մենք զգում ենք, որ Իտալիայի ամենաուժեղ թիմն ենք, բայց ամեն ինչ պարզ կլինի մրցաշրջանի վերջում։

Ցանկանում եմ «Միլանի» հետ դառնալ Ա Սերիայի չեմպիոն»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։

Ներկայումս միլանցիները 21 միավորով զբաղեցնում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։

Ա Սերիայի հաջորդ խաղում «ռոսոներիները» սեփական մարզադաշտում կընդունեն Թուրինի «Յուվենտուսին»: Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին։