Սերխիո Ռամոսը խաղից հետո այցելել է «Ռեալի» հանդերձարան

«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հանդիպել է իր նախկին թիմակիցներին։

Խաղի ավարտից հետո Ռամոսը այցելել է մրցակցի հանդերձարան, որտեղ անցկացրել է մոտ 45 րոպե, հաղորդում է El Pais-ը։

Նշվում է նաև, որ իսպանացի պաշտպանն ընտանիքի և Լուկա Մոդրիչի հետ վերջինը լքել է մարզադաշտը։

37-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» հետ խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։