Միրալեմ Պյանիչը փորձել է ընտրություն կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պատմել է, թե ինչ է մտածում արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Դժվար է ընտրել, թե որն է ավելի լավը։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ երկուսի հետ: Նրանք երկուսն էլ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներն են, և օրինակ են երիտասարդ սերունդների համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը։

Հիշեցնենք, որ 38-ամյա Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես է գալիս «Ալ-Նասր» ակումբում։ 36-ամյա արգենտինացին MLS-ում հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։