Մաուրիսիո Պոչետինոն լիովին վերահսկելու է ակումբի տրանսֆերները

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն լիովին վերահսկելու է ակումբի տրանսֆերները։ Այս մասին Mirror-ը պատմում է իր էջերում։

Ակումբի սեփականատերերը որոշեցին Պոչետինոյին տալ առավելագույն լիազորություններ տրանսֆերային հարցերում, իսկ ձմռանը «Չելսին» նախատեսում է նորից շուկա դուրս գալ՝ թիմն ուժեղացնելու առաջադրանքով։

Սպասվում է, որ Մաուրիսիո Պոչետինոն հունվարին կհաստատի Տրևո Չալոբայի հեռանալը: Գումարը ներդրվելու է նոր տրանսֆերների համար։