Դարպասապահ Կեյլոր Նավասը դժգոհ է ՊՍԺ-ում իր դիրքից: Սա հասկանալի է՝ կոստառիկացին ոչ մի հանդիպում չի անցկացրել 2023/24 մրցաշրջանում։
Թիմի իմնական դարպասապահը Ջանլուիջի Դոննարուման է, իսկ Լուիս Էնրիկեն ռոտացիայից չի օգտվում։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 36-ամյա Նավասը ծրագրում է հունվարին փոխել ակումբային գրանցումը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները փորձառու դարպասապահին գնահատում են 3 միլիոն եվրո, սակայն իրականում նրա գինը կարող է ավելի ցածր լինել։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կեյլոր Նավասը վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստում»: