Ժոզե Մոուրինյո․ «Ռոմելու Լուկակուն այլևս այն երեխան չէ, ում ես գիտեի «Չելսիում»»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել իր ֆուտբոլիստի՝ Ռոմելու Լուկակուի մասին, ում հետ հասցրել է աշխատել նաև Լոնդոնի «Չելսիում»։

«Նա միշտ գոլ է խփում: Սա այն է, ինչ բնության կողմից բնորոշ է նրան: Ռոմելուն այլևս այն երեխան չէ, ում ես գիտեի «Չելսիում»։ Նա հոգեբանական կայունություն ունի և թիմին ավելի շատ անհատականություն է հաղորդում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Լուկակուի իրավունքները պատկանում են «Չելսիին», իսկ բելգիացին «Ռոմայում» խաղում է վարձավճարով։ Հռոմի թիմի կազմում հարձակվողին հաջողվել է անցկացնել 9 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։