Ժոան Լապորտան մտադիր է մասնակցել ակումբի հաջորդ նախագահական ընտրություններին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է մասնակցել ակումբի հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2026 թվականին։

«Ես իրավունք ունեմ դա անելու։ Ես կարող եմ նորից առաջադրել իմ թեկնածությունը։ Ցանկանում եմ շարունակել աշխատել ակումբում ներկայիս տնօրենների խորհրդի հետ։ Մենք բոլորս նվիրված ենք մեր աշխատանքին»,- նախագահի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Լապորտան կատալոնական ակումբի նախագահի պաշտոնին վերադարձել է 2021 թվականին։