Իսկոն կարող է երկարաձգել պայմանագիրը «Բետիսի» հետ

«Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Իսկոն կարող է երկարաձգել իր պայմանագիրը թիմի հետ:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով, եթե իսպանացին այս մրցաշրջանում առնվազն 45 րոպե անցկացնի առնվազն 25 հանդիպումներում, ապա նրա պայմանագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի մինչև 2026 թվականը։

Հիշեցնենք, որ այս պահին Իսկոյի պայմանագիրը «Բետիսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը Մանուել Պելեգրինիի թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով այս ամառ։

Հաղորդվում է, որ եթե Իսկոյի պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվի մինչև 2026 թվականի ամառ, ապա պայմանագիրը կներառի 10 միլիոն եվրո հրաժարգին։