«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն արձագանքել է ակումբի և ազգային հավաքականի լեգենդ սըր Բոբի Չարլթոնի մահվանը։
«Ամեն ինչ սկսվեց սըր Բոբիից: Նա էր պատճառը, որ ես հնարավորություն ստացա խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես հավերժ երախտապարտ կլինեմ այդ մարդուց։
Այսօր տխուր օր չէ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի համար, դա տխուր օր է ողջ ֆուտբոլի համար, որը անձնավորել է սըր Բոբին»,- գրել է Բեքհեմը սոցցանցում։