Կրիշտիանու Ռոնալդու. «Ուրախ եմ, որ 38 տարեկանում օգնում եմ թիմին»

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է սաուդյան «Ալ-Նասրի» կազմում իր ելույթների մասին։

Վերջին խաղում պորտուգալացու թիմը 2:1 հաշվով հաղթել է «Դամակին»։

«Մեր երկրպագուներն ինձ ուրախացնում են, և ես պատասխանում եմ։ Այս և հաջորդ մրցաշրջանում ես կշարունակեմ հանդես գալ այստեղ։

Ես իսկապես հաճույք եմ ստանում Սաուդյան Արաբիայում խաղալուց: Ուրախ եմ, որ 38 տարեկանում օգնում եմ թիմին»,- նշել է հարձակվողը։

Սաուդյան Արաբիայի առաջնության այս մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: