Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ հանդիպման մասին (1-1)։
«Դա հավասար հանդիպում էր՝ շատ բարձր ինտենսիվությամբ: Առաջին խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, քան երկրորդում։ Մենք լավ խաղացինք, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունները, իսկ հետո «Սևիլիան» արթնացավ: Արդյունքն արդար է՝ ոչ-ոքի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հաջորդ տուրում «Ռեալի» արտագնա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 28-ին։