Կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը, ամենայն հավանականությամբ, կլքի «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ե՛վ ակումբը, և՛ ֆուտբոլիստը հունվարյան տրանսֆերը համարում են «շատ հավանական», ինչպես գրում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Հաջորդ տարի կիսապաշտպանը ցանկանում է ավելի շատ ժամանակ ստանալ, և դրա համար նրան անհրաժեշտ է ակումբի փոփոխություն։
2023/24 մրցաշրջանում Կալվին Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 167 րոպե։