«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Գրանադայի» 22-ամյա կիսապաշտպան Բրայան Սարագոսան հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Todofichajes-ը։

Ֆուտբոլիստը հիացրել է «Բարսային» այս մրցաշրջանի առաջին հատվածում իր խաղով։

Սարագոսան մասնակցել է Իսպանիայի առաջնության տասը հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Բրայանը «Գրանադայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառ է։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է ութ միլիոն եվրո։