Արիգո Սակի. «Ինձ վրա ամենամեծ տպավորությունը թողել է «Միլանից» Ռեյնդերսը»

Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Արրիգո Սակին պատմել է, թե «Միլանի» նորեկներից ով է իր վրա մեծ տպավորություն թողել։

Նրա խոսքով՝ դա հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսն է։ Սակին նշում է խաղադաշտում տեղի ունեցողը վերլուծելու նրա կարողությունը։

«Ինձ շատ է դուր գալիս Ռեյնդերսը, նա հիանալի տղա է, նա կարդում է խաղը: «Միլանը» այս տարի շատ լավ թիմ ունի, Ռուբեն Լոֆտուս-Չիկը նույնպես լավն է»,- Սակիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Այսօր երեկոյան «Միլանը» Իտալիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում Թուրինում կխաղա «Յուվենտուսի» հետ։