«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը հույս է հայտնել, որ հարձակվող Մոհամեդ Սալահն ապագայում «Լիվերպուլի» մարզաշապիկով կգերազանցի բոլոր հնարավոր ռեկորդները։
Հիշեցնենք, որ եգիպտացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ Սաուդյան Արաբիայի ակումբները փորձում էին ձեռք բերել Սալահիմ, սակայն «Լիվերպուլը» արգելափակեց գործարքը:
«Այս տղան անհավանական է: Շատ ուրախ եմ, որ նա իմ թիմում է։
Հուսով եմ, որ Սալահը կկարողանա գերազանցել բոլոր հնարավոր ռեկորդները և որքան հնարավոր է երկար կխաղա «Լիվերպուլի» մարզաշապիկով»,- նշեք է Ալիսոնը մերսիսայդցիների պաշտոնական կայքին տված հարցազրույցում։