Ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ֆրանսիական «Մոնակոյի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։
Այսօր Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում 27-ամյա Գոլովինը շքեղ դուբլի հեղինակ է դարձել «Մեցի» դեմ խաղում (2:1):
Այժմ ռուսը 29 գոլ ունի մոնեգասկների կազմում։ Նա ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցեց Թիերի Անրիին (28), Բերնարդու Սիլվային (28) և Կիլիան Մբապպեին (27)։
«Մոնակոյի» պատմության լավագույն ռմբարկուն 1970-ականների ակումբի արգենտինացի լեգենդ Դելիո Օնիսն է (193 գոլ): 9 տուրից հետո «Մոնակոն» 20 միավորով գլխավորում է Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։